воскресенье, 20 ноября 2016 г.

Հազարամյա բուժարար` հալվե. 168.am

Հնագույն ժամանակներից մարդիկ հավատացել են, որ կան բույսեր, որոնք ի զորու են բուժել ցանկացած հիվանդություն, երկարաձգել կյանքը և նույնիսկ անմահություն պարգևել։ Հալվեի (ալոէ) բուժիչ հատկությունների մասին գրված է Հին Հնդկական Սուրբ գրքում, Էբեր եգիպտական մագաղաթում, Աստվածաշնչում։
Հարավային Աֆրիկայի մերձհասարակածային բնակլիմայական պայմաններում աճող հալվեն վաղուց ի վեր հատել է հասարակածը։ Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին աշխարհում` Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, Խեթեր, Ուրարտու, մեր օրերին` ամենուր։

Բույսը մշակել են արքայական դղյակների մուտքերի մոտ։ Չէ՞ որ, ըստ հավատալիքի, այն պաշտպանում էր ցանկացած անախորժություններից։ Հյութով հազարամյակներ շարունակ բուժել են զինվորների մահաբեր վերքերը, շոգեխաշած տերևի հյութը հնագույն ժամանակներում պատրաստվող անմահական բալասանի մաս է կազմում։ Որպես դեղամիջոց` լայնորեն կիրառվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Առավել հայտնի են հալվեի «Ծառատիպ» (Aloe arborescens) և «Վերա» (Aloe variegata) տեսակները։
Քրիստափոր Կոլումբոսը բարձր է գնահատել հալվեի «Վերա» տեսակի բուժիչ հատկությունները։
«Մարդու կյանքի համար անհրաժեշտ են չորս բույսեր` ցորենը, խաղողը, ձիթապտուղը և ալոէն»։
Հայ ականավոր բժշկապետ Ա. Ամասիացին գրել է. «Սապռը օժտված է չորացնող հատկությամբ։ Գլուխը մաքրում է ավելորդ հեղուկներից։ Օգնում է քթի վերքերի դեպքում, սրում տեսողությունը։ Գլխին քսելու դեպքում սպանում է ոջիլներին, կանխում է մազաթափությունը։ Մարմնին քսելու դեպքում կթեթևացնի ասթմայով ու շնչարգելությամբ տառապողների վիճակը։ Մաքրում է լյարդը, բացում խցանումները և օգնում է դեղնախտի դեպքում։ Ճիճվաթափ հատկություն ունի։

Բուժում է խոցերը։ Եթե օգտագործեն կարագի հետ, կբուժի էկզեման և կվերացնի չորությունը։ Բայց վնասակար է թութքի դեպքում։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է բուսախեժը։ Գեղիանոսն ասում է, որ հալվեն տարրալուծում է դեղին մաղձը։ Դիոսկորիդիսն ասում է, որ եթե 1,5 գրամ հալվեի հյութը տաք ջրով խմեն, կթուլացնի փորը և կմաքրի ստամոքսը։ Եթե 6 գրամ քամեն, կդադարեցնի կոկորդի արյունահոսությունը։ Հալվեն կօգնի դեղնախտով հիվանդին, եթե խառնեն մեղրի հետ և ուտեն, կտարրալուծի դեղին մաղձը։
Բուժում է այն խոցերը, որոնք առաջանում են կնոջ և տղամարդու սեռական օրգանների վրա։ Դիոսկորիդիան ասում է նաև, որ եթե երեք օրվա ընթացքում օրական 4,5 գրամ հալվե ուտեն, երեք օր ընդմիջում տան և նորից երեք օր ուտեն, կբուժի արմատացած էկզեման։ Մասուրճուեն ասում է, որ հալվեն բացում է խցանումները, ամրացնում է լյարդը, տաքացնում և ամրացնում է ստամոքսը, օրգանիզմից դուրս է հանում գազերը, սրում է միտքը։ Շատ օգտակար է ոսկրացավի և հոդացավի դեպքում։ Հալվեն ստամոքսի լավագույն դեղամիջոցներից է, հանգստացնում է ցավերը, բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը»։
Հնագույն ժամանակներից Մադագասկար կղզուց բերվել և մշակվում է Արաբական թերակղզու հարավում։ Արաբներն այն անվանել են դառնահամ հյութ ունեցող բույս։ Բնական պայմաններում ծաղկում է գրեթե յուրաքանչյուր տարի։ Ծաղկակիր ցողունը հասնում է մինչև 20 մ բարձրության։ Ծաղիկները գեղեցիկ են, բաց դեղինից մինչև կարմիր երանգների, ունեն խողովակի կամ զանգակի տեսք։ Հավաքված են հուրանաձև կամ ողկուզավոր ծաղկաբույլի մեջ։ Մեղրատու է, փոշոտումը կատարվում է մեղվաղշերի միջոցով, որոնք խմում են ծաղիկի քաղցրահյութը։ Բազմանում է սերմերի միջոցով և վեգետատիվ եղանակով։
Հայերենում անվանվում է նաև սապռ, գիտական գրականության մեջ ջերմային մշակման ենթարկված հալվեի տերևի հյութն անվանում են «Սաբուր»։
Քիմիական և դեղաբանական հատկությունները հավանաբար դեռևս կարոտ են ուսումնասիրության։ Վերջին տարիներին գիտնականները հայտնաբերել են բարդագույն բաղադրություն ունեցող նյութ` Ացեմանան, որն առկա է սապռի մեջ։ Նյութը հայտնաբերվել է հալվեի «Վերա» տեսակի մեջ։

Ացեմանանը ածխաջրատ է, որի մակրոմոլեկուլը հեշտությամբ է լուծվում ջրի մեջ։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Նպաստում է ուռուցքներ առաջացնող բջիջներին ճնշող նյութերի ակտիվացմանը։ Այսօր աշխարհի առաջատար բուժհիմնարկներում «Վերա» հալվեի հյութը կիրառվում է ուռուցքների թերապևտիկ բուժման ընթացքում` որպես ազդեցիկ օժանդակ միջոց։

Բույսի հայրենիքը ՀԱՀ-ի Կապա մարզն է։
Հյութը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող (ընդհանուր առմամբ, թվով 18 կամ 20) բոլոր ամինաթթուները, 20 հանքային, մոտ 200 այլ օգտակար նյութեր։ Ամինաթթուները կարևոր են առողջ բջիջների վերականգնման համար։
Պարունակում է B խմբի, E, C վիտամիններ, ենթավիտամին A
Զարմանալի է, սակայն կա կարծիք, որ Եվրոպայում բույսը տարածում է ստացել համեմատաբար ուշ` 1700թ.-ից հետո։ Ի սկզբանե այն օգտագործվել է` որպես լուծողական հատկություն ունեցող, մարսողությունը լավացնող միջոց։ Ավելի ուշ հայտնաբերվել են բույսի հականեխային, հակամանրէ, հակաբորբոքային հատկությունները։

Հալվեի պատրաստուկներով մշակելիս` բուժվում են վերքերը, այրվածքները, տրոֆիկ խոցը, որոշ մաշկային և թարախային ինֆեկցիայի հետևանքով առաջացած հիվանդություններ։
Ժողովրդական բուժարարները բուժում են նաև կրծքապտուկների ճաքերը, բերանի և կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները, շրթունքների անկյունում առաջացած հերպեսը, քրոնիկ տոնզիլիտը։ Պատրաստուկները թեթևացնում են անկողնային հիվանդների մոտ առաջացող պառկելախոցը։ Բոլոր նշված հիվանդությունների բուժումը ենթադրում է հալվեի պատրաստուկների արտաքին կիրառում։

Բույսի վերոգրյալ հատկությունները և կիրառումը գիտականորեն հիմնավորվեցին 1935թ., երբ ապացուցվեց, որ բույսը կարող է պաշտպանել ռադիացիայի հետևանքով առաջացած այրվածքներից։ Հետևողական փորձերի շնորհիվ գիտնականները 1953թ. եկան այն եզրակացության, որ հալվեն օգտակար է ուռուցքների բուժման ընթացքում։ Բույսի դեղաբանական արժեքն էլ ավելի կարևորվեց, երբ հայտնաբերվեց ածխաջրատ Կարիզինը։ Այս նյութը դրական արդյունքներ է տվել ՍՊԻԴ-ով հիվանդների թերապևտիկ բուժման ընթացքում։ Ացեմանանն առաջին անգամ հաջողվել է առանձնացնել բնագետ ֆիզիոթերապևտ Խան Վան դե Բրակին։ Այդ նյութով նա էկզեմայից բուժել է իր ծանր հիվանդ աղջկան։ Սակայն կարևորագույն հաջողությունը հավանաբար Ալոին նյութի վնասակար ազդեցության հայտնաբերումն է։ Այս նյութը պարունակվում է տերևի արտաքին շերտում։

Ալոինը կիրառվում է որպես լուծողական, ցավամոքիչ և հակամանրէ միջոց։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը։

Ա. Ամասիացու նկարագրությունը ավելի քան համապատասխանում է ժամանակակից հետազոտություններին, նաև նշում է բույսի կիրառման հետ կապված հակացուցումներ։ Նկարագրության բարձր մակարդակը մեր ազգի, հնագույն ժամանակաշրջանից եկող բնագիտական գիտելիքների արդյունք է։ Ցավոք, մենք շատ քիչ տեղեկություններ ունենք այդ ավանդույթների վերաբերյալ։


Այնուամենայնիվ որոշ պատմական ապացույցներ պահպանվել են։ Բնական պայմաններում աճող բույսն արտակարգ կայուն է անբարենպաստ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Երաշտի դեպքում տերևի կեղևի ծակոտիները փակվում են, ինչի շնորհիվ պահպանվում է պտղամսի մեջ պարունակվող խոնավությունը։ Մի շարք գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ ջերմաստիճանի տատանումների դեպքում բույսի ներսում սկսում են ակտիվանալ կենսաբանորեն ակտիվ նյութերը։ Արդյունքում` վնասված բջիջները վերականգնվում են։

Երևի նկատած կլինեք, որ տերևի հատույթի մակերեսը (ինչպես օրինակ, կտրված խնձորի) փոխում է իր գույնը։ Դա նշանակում է, որ պտղամսում պարունակվող նյութերը գտնվում են ատոմար վիճակում։ Վերոգրյալ երկու հատկությունների շնորհիվ օգտակար նյութերը շատ արագ են տարածվում (յուրացվում) օրգանիզմում, վերականգնում հիվանդ բջիջները։ Քանի որ օգտակար նյութերը բազմաթիվ են, լայն է նաև ազդեցության ոլորտը։
Կտրված թարմ տերևը մի քանի օր պահում են 6-8 C դրական ջերմաստիճանի պայմաններում, այդ ընթացքում բույսն արտադրում է իրեն գենետիկորեն բնորոշ կենսաբանական նյութերը։ Նման մշակման ենթարկված նյութերն օգտագործում են աչքերի հիվանդությունների, արյան շրջանառության խանգարման, պառկելախոցի համալիր բուժման ժամանակ։
Հալվե «Վերայից» ստանում են մի շարք գեղարարական, հիգիենիկ միջոցներ։ Բույսի թարմ հյութը և դրանից ստացվող փոշին կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Հաճախ են ընդգրկում դեղաբուսային հավաքածուների մեջ, քանի որ, ինչպես արդեն նշվել է, շատ արագ է տարածվում օրգանիզմում։

Ալերգեն է, պատրաստուկները կիրառելիս համոզվեք, որ չունեք անհատական անընկալություն բույսի հանդեպ։ Մենք գիտենք, որ ալերգիան առաջանում է սննդամթերքում պարունակվող որոշ նյութերի կամ ինչ-որ արտաքին ազդեցության պատճառով։ Բուժումը բարդ է, քանի որ դժվար է ախտորոշել բուն պատճառը։ Հալվեի կիրառումը շատ հաճախ օգտակար է լինում։ Այդ ուսումնասիրությունները կատարել են չինացի գիտնականները։

Նրանք գտնում են, որ հալվեն օրգանիզմում «ներդաշնակություն հաստատող» բույս է։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ բույսն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և լայն կիրառում դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ։ Հարց է առաջանում` արդյո՞ք իմաստ ունի աճեցնել և բուժվել հալվեի հյութով տնային պայմաններում։ Հասկանալի է, որ բուժման ընթացքը պետք է պարտադիր վերահսկվի բժշկի կողմից։
Հաջորդ համարում մենք կշարունակենք ներկայացնել օգտակար և բուժարար հալվեն։

Технологии Blogger.
абсцес (2) аденоид (1) алюминий (1) ампулы (1) ангина (7) анемия (1) анкилостомидоз (1) апетит (1) астма (6) барий (1) бесплодия (1) бессонница (1) биостимулятор (19) вино (2) воспаления (4) гастрит (2) геморрой (1) глаза (4) для старих (2) домашнее алоэ (10) дыхание (3) желтуха (1) запор (3) иммунитет (29) интоксикация (1) инъекций (1) история (59) Кальия (1) кариес (1) кератит (1) кобальт (1) кожа (13) коклюш (2) колит (1) кольпит (1) косметика (78) красная волчанка (1) крем (4) кровотечения (1) линимент (4) литий (1) лучевой болезн (1) магний (1) мазь (3) марганец (2) маска (52) масло (5) массаж (3) мастопатия (1) мед (1) медь (2) менструация (2) мигрень (1) мозг (1) мозол (2) морщини (4) мужскои (1) нагноения (1) нарыв (2) насморк (2) настой (2) нейродермит (1) нерви (1) никель (1) О нас (1) ожог (3) озноб (1) опухол (1) очищение (1) парестезия (1) печен (1) пищеварения (1) пневмония (3) порез (1) простуда (4) противопоказание (11) психоз (1) радикулит (1) раздражение (1) Рак (7) рана (2) ревматизм (1) Рецепты (199) рубец (1) сабур (6) салат (2) селен (2) сердце (16) сироп (3) сок (46) стоматит (2) стронций (1) токсикоз (1) тонзиллит (3) Тонизирования (1) травма (1) туберкулез (5) тугоухост (1) удобрения (1) фарингит (3) фибром матки (2) флегмон (1) фурункул (2) халязион (1) хром (1) цинк (2) экзема (1) Экстракт (12) Эмульсия (4) эндоцервицит (1) энтерит (2) эрозия (3) эрозия шейки матки (7) язва (4) About Us (1) Ակցիա (13) Այրվածք (6) անգինա (1) անքնություն (3) բերանաբորբ (1) բշտիկներ (3) բորբոքումներ (6) բրոնխիտ (1) գեղեցկություն (3) գլխացավ (2) գլուխ (1) գործընկերներ (7) գրիպ (2) դեղատոմսեր (36) դեմք (5) դիմակներ (3) եկզեմա (1) թարախ (1) թեփ (1) թուլություն (1) թոքաբորբ (2) թոքախտ (1) իմունիտետ (6) ինսուլտ (1) Խոլեստերին (1) խոց (2) կնճիռներ (2) կոսմետիկ միջոցներ (14) հազ (1) հայմորիտ (1) Հարբուխ (5) հերպես (1) հիպերլիպիդեմիա (1) հոդաբորբ (1) հոդացավ (2) ճնշում (2) մազաթափություն (5) մազեր (8) Մամուլը մեր մասին (7) մաշկ (15) մաշկաբորբ (10) Մեր մասին (12) միգրեն (1) մրսածություն (4) նևրոզ (1) Նիհարեցում (5) պատմություն (7) սթրես (1) ստամոքսաբորբ (2) վերականգնում (2) վերքեր (1) Տեսականի (10) տեսանյութ (6) տրոմբոֆլեբիտ (2) Քաղցկեղ (2) ֆոտոշարք (4)