четверг, 16 марта 2017 г.

Մեղր և ալոե. սնուցող վիտամինային դիմակ մաշկի բոլոր տեսակի համար

Վիտամինային դիմակ, մաշկի բոլոր տեսակների համար. Վերցնել 1 ճաշի գդալ ալոեի հյութ, 2 ճաշի գդալ մեղր: 
Մեղրը թեթևակի տաքացնել, վրան լցնել ալոեի հյութը, լավ խառնել: Վրձինով, կամ բամբակե խծուծով10-15 րոպե և քսել դեմքին, զգուշորեն լվանալ-մաքրել եռացրած-գոլացրած ջրի մեջ թրձված բամբակով:

#AloeArmenia Ալոե բույսերի, սածիլների, հասուն տերևների և 100%-անոց յուղի մանրամեծածախ վաճառք: Մեծաքանակ պատվերների դեպքում՝ գործում է անվճար առաքում (+374) 093630022
E-mail; aloearmenia@gmail.com www.aloearmenia.blogspot.am www.facebook.com/AloeHalve

Դեմքի մաշկի կարմրության և լայնացած մազանոթների դեմ պայքարն ալոեի միջողավ

Դեմքի մաշկի կարմրության և լայնացած մազանոթների դեպքում. Երեկոյան, կամ առավոտյան, թեյաթուրմով լավ մաքրած դեմքի մաշկին և պարանոցի չոր մաշկին քսել ալոեի հյութ, կամ ալոեի մի կտոր, որի մի կողմից նախապես հանվել է ալոեի կեղևը: 

Սահուն շարժումներով քսել կնճիռներին, ամբողջ դեմքի և պարանոցի մաշկին՝ լավ տոգորելով այն, որպեսզի ամբողջ հյութը ծաղսվի: 
1-2 րոպե, մատների ծայրերով մերսել դեմքի մաշկը, որպեսզի հեղուկը ներծծվի: Այնհետև դեռևս խոնավ մաշկին սնուցիչ կրեմ քսել: 

Գործողությունն առաջին անգամ անելուց, կզգաք թեթևակի այրոց, բայց այն 2-3 անգամից հետո էլ չի զգացվի: Այս գործընթացը պետք է կրկնել 10-12 անգամ, օրընդմեջ, կամ 3 օրը մեկ անգամ:


Ճարպոտ մաշկի դեմ պայքարող դիմակ հարյուրամյա ալոեի միջոցով

Ճարպոտ մաշկի ժամանակ, հարած ձվի սպիտակուցի մեջ լցնել 1 թեյի գդալ ալոեի հյութ: Կարելի է հավելել 10 կաթիլ կիտրոնահյութ:
Նման դիմակը կարելի է օգտագործել շաբաթական 1-2 անգամ: 

Մի քանի անգամ դիմակը կիրառելուց հետո մաշկն ավելի առողջ տեսք կընդունի՝ ճարպային փայլը կվերանա, իսկ կնճիռները կհարթվեն:

Վաղաժամ հայտնված կնճիռների և թառամող մաշկի դեմ պայքարը ալոեի բուժանյութով

Վաղաժամ թառամող մաշկի դեպքում, օրական 2 կամ 3 անգամ, ուտելուց հետո, կամ առաջ, 1-ական թեյի գդալ ալոեի հյութ խմել: 

Կնճիռների հայտնվելը կանխելու համար, դեմքը տրորել ալոեի թարմ հյութով: 
Կարելի է միայն ալոեի հյութից պատրաստված դիմակ դնել: Պահել 10 րոպեյով, շաբաթական 2-3 անգամ: Չոր մաշկի դեպքում, դիմակն օգտագործելուց հետո, պետք է դեմքին քսել ճարպային հիմքով կրեմ:

Հարյուրամյա ալոեի կիրառումը թառամող, ջրազրկված և չոր մաշկի դեմ պայքարի դեպքում

Թառամող, ջրազրկված և չոր մաշկի դեպքում՝ պատրաստել հետևյալ թուրմը. 100 գրամ ալոեի լվացած տերևները 15 օր պահել սառնարանում, որից հետո, նորից լվանալ ապա մանրացնել, վրան լցնել 1-2 լիտր սառը ջուր և այդպես թողնել 2 ժամ: 

Խառնուրդը դնել կրակի վրա և եփել 5 րոպե /եռի սկսման պահից սկսած/: Պաղեցնել, քամել: 
Այս օծաթուրմով, շաբաթական 3 անգամ թրջոց դնել դեմքին, պահել 10 րոպե, որից հետո, դեռ խոնավ մաշկին կրեմ քսել:

Խոցային մակերեսները ալոեի օգնությամբ, արագորեն մաքրվում են թարախից

Խոցային մակերեսները ալոեի օգնությամբ, արագորեն մաքրվում են թարախից, էպիլացվում են և հատիկավորվում:

 
Պարզապես քսեք մեջտեղից կիսած ալոեն միջուկի կողմով մաշկի տվյալ հատվածին և թողեք, որ ինքնուրույն չորանա:

Գլխի մաշկաբորբի դեմ պայքարն ալոեի բաղադրատոմսի միջոցով

Գլխի մաշկաբորբի դեպքում, ալոեի հյութով թրջոցները դադարեցնում են ցավը բարելավում հյուսվածքի վերականգնումը և մազերի աճը: Տնային պայմաններում ալոեի հյութ պատրաստելու համար խոշոր տերևները մանրացնել, աղալ մսաղացով, քամել մի քանի շերտ շղարշով և 3 րոպե եռացնել: 
Օգտագործել անմիջապետ պատրաստելուց հետո, քանզի այս հյութը ժամանակի ընթացքում կորցնում է իր հատկությունները:

Ճարպոտ մազերի դեմ կայքարն ալոեի բնական բուժամիջոցով. պատրաստեք ինքնուրույն

Ճարպոտ մազերի դեպքում, խորհուրդ է տրվում գլուխը լվանալուց 30 րոպե առաջ, գլխի մաշկը մերսել, 1 թեյի գդալ կիտրոնահյութի, 1 ձվի դեղնուցի և 1 պճեղ ճզմված սխտորի խառնուրդով:

Մազերի աճն արագացնող բնական ալոեի բուժամիջոց, որը կարող եք պատրաստել ինքնուրույն

Մազերի աճի խթանման համար կտրատել ալոեի մի քանի տերև, հարիչով մանրացնել, կամ բաժանել մանր կտորների: 1 ճաշի գդալ խյուսը եփել 0.5լ. ջրում:
Եփուկը պաղեցնել, որից հետո քամել:
Շաբաթական 2-3 անգամ, գլխի մաշկը տրորել եփուկի մեջ թաթախված բամբակե խծուծով:

Մազաթափության և մազերի թեփոտության կանխումը ալոեի ոգեթուրմով

Մազաթափության և մազերի թեփոտության դեպքում, 1 ճաշի գդալ մանրացված ալոեի տերևների վրա լցնել 1 բաժակ օղի և թրմել 14 օր, որից հետո քամել: 

Շաբաթական 2-3 անգամ, գլխի մաշկը մերսել վերոնշյալ ոգեթուրմով:

Չոր և գունաթափ մազերի դեմ պայքարը հարհյուրամյա ալոեի բուժամիջոցով

Չոր և գունաթափ մազերի դեպքում, գլխի մաշկը մերսել, 1 թեյի գդալ ալոեի հյութի, 1 թեյի գդալ գերչակի յուղի և 1 ճաշի գդալ մեղրի խառնուրդով: Լավ խառնված հեղուկը, պետք է գլխի մաշկին քսել, լվանալուց մոտ 40 րոպե առաջ: 
Գլուխը լվանալուց հետո, մազերը մաքրաջրել երիցուկի, կամ եղինջի թուրմով:

Մազերն ամրացնելու ամենապարզ հասարակ ու անվտանգ բուժամիջոցը

Մազերն ամրացնելու ամենապարզ հասարակ ու անվտանգ բուժամիջոցն աշխարհում:

Մազերն ամրացնելու համար, գլխի մաշկը մերսել հարյուրամյա ալոեի մանրացրած տերևներով և 40 աստիճան օղիյով պատրաստված ոգեթուրմով:

Մազաթափության դեմ պայքարը հարյուրամյա ալոեի միջոցով

Քացախի հետ խառնած ալոեի հյութով օծումը, կանխում է և դադարեցնում մազաթափությունը:

Մազաթափությունը կանխելու համար ալոեի, սխտորի, կեչու հյութը, խառնել մեղրի և ձվի դեղնուցի հետ: Այդ խառնուրդը գլխի մաշկին քսել, գլուխը լվանալուց 1-2 ժամ առաջ, կամ ավելի շուտ և խնամքով մերսել: Գլուխը կապել գլխաշորով: Լվանալուց հետո մազերը ողողել, եղինջի, կեչու տերևի, կամ եզան աչքի /փռնչուկ/ թուրմով:

четверг, 2 марта 2017 г.

Ընդհանուր տեղեկություններ ալոեի բուժարար հատկությունների մասին

Հալվեն

· բուժում է պզուկներն ու էկզեման
· կրճատում է ցանը, չիբաններն ու մաշկի այլ խնդիրները,
· օգնում է այրվածքների դեպքում
· ազատում է գրգռվածությունից ու քորից
· խոնավեցնում է մաշկը
· կրճատում է կնճիռների թիվը
· բուժում է վերքերը
· կիրառվում է նաև որպես մազերի համար կոնդիցիոներ ու մազաթափության դեմ պայքարող շամպուն
· հանդիսանում է սափրվելուց հետո համար իդելական դոնդող

Որպես ներքին ընդունման միջոց

· բարձրացնում է իմունիտետը
· կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
· կանխում է մարսողության խանգարումը, փորի փքվածությունը, փորկապությունը ու հանգստացնում է ստամոքսը:
· օգնում է ստամոքսի խանգարման ու այրոցի դեպքում
· բարելավում է սրտի աշխատանքն ու արյան որակը
· պահպանում է լնդերի առողջությունը
· նվազեցնում է արթրիտի բորբոքման ռիսկը
· ամրացնում է միզուղիների ֆունկցիան
· նպաստում է արյան սպիտակ գնդիկների արտազատմանը:

#AloeArmenia Ալոե բույսերի, սածիլների, հասուն տերևների և 100%-անոց յուղի մանրամեծածախ վաճառք: Մեծաքանակ պատվերների դեպքում՝ գործում է անվճար առաքում (+374) 093-630-022

Ալոեի կիրառումը արյրվածքների, վերքերի և մաշկախոցերի, եկզեմաթոզ ախտահարումների դեպքում

Արյրվածքների, վերքերի և մաշկախոցերի, եկզեմաթոզ ախտահարումների դեպքում, օրը 2 անգամ, հիվանդ տեղին ալոեի կիսված տերև են դնում և վիրակապում: 
Օգտագործում են բույսի գագաթից պոկված տերևները:

Ալոեի կիրառումը քրոնիկ ստամոքսաբորբերի դեպքում

Քրոնիկ ստամոքսաբորբերի դեպքում, ալոեի տերևները մանրացնել, քամել 100մլ հյութ: Հյութը խառնել 100գ բնական մեղրի հետ:

Ալոեի կիրառումը նևորզների և նյարդախանգարման դեպքում

Նևորզների՝ նյարդախանգարման դեպքում, վերցնել 1 բաժին ալոեի տերև, 2 բաժին անապակ կարմիր գինի և 2 բաժին մեղր: 
Լավ խառնել և 1 շաբաթ թրմել մութ, զով տեղում՝ պարբերաբար թափահարելով: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ՝ նախքան ուտելը:

Ալոեի կիրառումը, սուր հարբուխի, լորձաթաղանթի և բերանաբորբի դեպքում

Սուր հարբուխի դեպքում, օրական 3-4 անգամ ամեն մի քթանցքի մեջ կաթեցնել 3-5 կաթիլ ալոեի հյութ:

Լորձաթաղանթի և բերանաբորբի դեպքում, կարելի է բերնն ու ըմպանը ողողոել ալոեի հյութով:

Ալոեի կիրառումը հյուծված հիվանդների և երեխաների համար

Հյուծված հիվանդների և երեխաների համար, օգտակար է 100գ ալոեի հյութի, 500գ ընկույզի, 300գ մեղրի, 3-4 հատ կիտրոնի հյութի խառնուրդը: 

Պետք է ընդունել օրական 3 անգամ, 1-ական թեյի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ:

Ընդհանուր թուլության դեմ պայքար ալոեի հիմքով բուժամիջոցով

Ընդհանուր թուլության դեպքում, օգտակար է 350մլ կարմիր գինու, 150 մլ ալոեի հյութի և 250գ մեղրի բուժախառնուրդը: 

Լավ խառնել և դնել սառնարան: Խմել օրական 3 անգամ, 30-ական գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Ալոեի կիրառումը թոքախտի և մրսածության դեպքում

Թոքախտի և մրսածության դեպքում՝ մոտ 1լ մաքուր սպիրտի մեջ 4 օր թրմել հալվեյի 4 տերև: Դեղաչափը՝ օրը 3 անգամ, 40-ական կաթիլ:

 Կաթսայի մեջ լցնել 200մլ ջուր, 300գ մեղր և ավելացնել մանր կտրատված ալոեի տերևներ: 2 ժամ եփել, շատ թույլ կրակով: Ընունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ:

Ալոեի կիրառումը երեխաների թոքաբորբի, տևական խեղդող հազի և բրոնխաբորբի դեպքում

Երեխաների թոքաբորբի, տևական խեղդող հազի և բրոնխաբորբի դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ բուժախառնուրդը. Մեղր՝ 300գ, կես բաժակ ջուր, 1 բաժակ ալոեի կտրատված տերև: 

Այդ ամենը 2 ժամ եփել մարմանդ կրոկով պաղեցնել և խառնել: 
Պահել զով տեղում: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ:

Ալոեյով բնական բաղադրատոմսեր թոքաբորբի, հոդաբորբի և անգինայի դեմ

Թոքաբորբի դեպքում, մանրացնել կես բաժակ ալոե և խառնել 1 թեյի գդալ աղի հետ, ավելացնել կես բաժակ եռման ջուր, թրմել: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց 1 ժամ առաջ:

Թոքաբորբի, հոդաբորբի և անգինայի դեպքում պատրաստել խառնուրդ թրջոցների համար: 1 բաժին ալոեի հյութը, 2 բաժին մեղրը և 3 բաժին օղին լավ խառնել իրար: Սպիտակ գործվածքից կտորը փաթախել և թրջել այս խառնուրդով, փաթաթել հիվանդ տեղը, վրայից պատել բամբակով, ցելոֆանով և լավ փաթաթել սրբիչով, կամ բրդյա կտորով:

Հոդաբորբի դեպքում, բավականաչափ դրական արդյունքն է տալիս նաև հոդի, կամ մկանների մաշկի անմիջական մերսումը հալվեյի դոնդողով:

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե, որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։ 
Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։ 
Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։ 

shamshyan.com

Ալոեի կիրառումը իմունիտետի ամրապնդման և օրգանիզմի ախտահանման համար

Իմունիտետի ամրապնդման և օրգանիզմի ախտահանման համար, ալոեի 150 գրամ հյութը խառնել 205գ մեղրի և 350մլ գինու /ավելի լավ է կագորի/ հետ: 4-5 օր թրմել մութ տեղում 4-8 աստիճանի պայմաններում: ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ:

Մրսածության հետևանքների դեմ պայքարն ալոեի միջոցով

Մրսածության դեպքում, վերցնել 1 ճաշի գդալ ալոե, 1 ճաշի գդալ բեկտենու մանրացված կեղև, 1 ճաշի գդալ սրոհունդ, 1 թեյի գդալ եղինջ: Բոլորը խառնել, վրան եռման ջուր լցնել, կափարիչով փակել և 10 րոպե թրմել, որից հետո քամել: Թուրմն ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ

Վերցնել 1-ական մաս ալոեի հյութ, օղի, մեղր, բոլորը լավ խառնել և դեղը պատրաստ է: Խմել 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց հետո: Բուժախառնուրդն օգտագործվում է մրսածության դեպքում:


Գրիպի համաճարակի դեպքում օրգանիզմն ամրապնդելու բուժանյութեր ալոեի հիմքով

Գրիպի համաճարակի դեպքում, 0.5լ փակվող տարայի մեջ, 2 ճաշի գդալ մեղր լցնել, վրան ավելացնել փայտե դանակով կտրատված, ալոեի տերևներ, այդ ամենի վրա լցնել լավորակ օղի /ինչքան որ տեղավորվի/, թրմել 3-5 օր, պահել սառնարանի ներքևի դարակում: Ընդունել օրը 3 անգամ,1-ական ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ: 
Օղու փոխարեն կարելի է օգտագործել նաև սեղանի անապակ սպիտակ գինի: Այս բուժանյութը համարվում է օրգանիզմը ամրապնդող և մաքրող միջոց: 

150 գրամ ալոեի տերևը մանրացնել, ավելացնել 30գ տաքացրած մեղր և 1 օր թրմել: Այնուհետև տաքացնել ու քամել: Ընդունել առավոտյան և երեկոյան, 1-ական ճաշի գդալ՝ ուտելուց 1 ժամ առաջ: 

Ալոեի 4 ամբողջական տերևի վրա լցնել 0.5լ կարմիր գինի և 4 օր թրմել: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական աղանդերի գդալ:

Գրիպի և մրսածության դեմ պայքարող բնական բուժանյութ ալոեի հիմքով

Գրիպի և մրսածության դեպքում, վերցնել 1 ճաշի գդալ ալոե, 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկ, 4 ճաշի գդալ սրոհունդ 600մլ ջուր: 
Բուսախառնուրդի վրա լցնել եռման ջուրը, կափարիչով փակել և թրմել 20-30 րոպե: 
Եփուկն ընդունել օրական 1/3 բաժակ, 4 օր շարունակ:

Գլխացավի դեմ պայքարի բնական և արդյունավետ միջոց, ալոեով

Գլխացավի դեպքում՝ իրար են խառնում ալոեն, լոշտակը և ձվի դեղնուցը, լավ տրորում են և դնում գլխին:

Ալոեի կիրառումը միգրենի և ինսուլտի դեպքում

Միգրենի և ինսուլտի դեպքում, 1 ճաշի գդալ ալոեն, 2 ճաշի գդալ սրոհունդը, 3 ճաշի գդալ ուրցը, 300 մլ սպիրտը, 0,5լ գազարի հյութը, 200գ շաքարը, լավ խառնել իրար և 3 օր թրմել զով տեղում և պինդ փակված ամանում: Հետու ոգեթուրմը քամել, մզել: Ընդունել օրը 2 անգամ, 50-ական մլ՝ ուտելուց 40 րոպե առաջ: Այս ոգեթուրմն օժտված է հանգստացնող ներգործությամբ, վերացնում է գլխուղեղի անոթների կծկանքը՝ սպազմը և ամրապնդում նյարդային համակարգը: Այս բուժարար միջոցն ընդունում են շաբաթական 1 օր:

Քաղցկեղի, արյան, թոքերի հիվանդությունների, բրոնխային հեղձանքի, հայմորիտի, տրոմբոֆլեբիտի և հոդացավի դեպքում

Գերճնշման, քաղցկեղային հիվանդությունների, արյան, թոքերի հիվանդությունների, բրոնխային հեղձանքի, հայմորիտի, տրոմբոֆլեբիտի և հոդացավի դեպքում, նախապատրաստված 625 գրամ մայիսյան մեղրը խառնել, 375 մլ ալոեի հյութի /բույսը պետք է լինի 3-4 տարվա, տերևները կտրելուց 5 օր անընդմեջ չջրել/ և 675 մլ խաղողի կարմիր գինու հետ: Բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել փայտե գդալով և արծնապատ ամանում, այնուհետև լցնել 2 լիտրանոց տարայում և 5 օր թրմել, մութ և զով տեղում՝ պարբերաբար թափահարելով պարունակությունը: Ընդունել առաջին 5 օրը 1-ական ճաշի գդալ՝ օրը մեկ անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, իսկ այնուհետև՝ օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ: Բուժընթացի տևողությունը 11 օրից մինչև 2 ամիս է: 

Գերճնշման դեմ պայքարի համար, օգտակար է նաև անոթի վիճակում, օրական 1 անգամյա ալոեի հյութի ընդունումը, 3 կաթիլ՝ 1 թեյի գդալ եռացրած-պաղեցրած ջրով: Այս բուժընթացը, տևում է 2 ամիս:

Ալոեի հյութը նվազեցնում է արյան բարձր ճնշումը

Գերճնշումը՝ արյան բարձր ճնշումը նվազեցնում է ալոեի հյութը: Պետք է սկսել ալոեի հյութ խմել, սկսելով օրական 30 գրամից և աստիճանաբար հասցնել, օրական մինչև 150 գրամին: Կարճ ժամանակահատվածում ճնշումը կկարգավորվի: Նպատակահարմար է ալոեի ընդունումը դարձնել սովորական երևույթ:

Ալոեի կիրառումը անքնության դեմ պայքարի բնական միջոց

Անքնությունից խուսափելու համար, խորհուրդ է տրվում կիրառել ալոեի հյութի խառնուրդը, գինու և մեղրի հետ: 0.5 բաժակ ալոեի մանրացված տերևները, ¾ բաժակ մեղրը և 1,5 բաժակ կագորը խառնել և թրմել 3 օր: Թուրմը պետք է ընդունել 1 ամիս շարունակ, օրական 3 անգամ՝ 1-2 թեյի գդալի չափով:

Ալոեի կիրառումը իմունիտետի ամրապնդման համար

Իմունիտետի ամրապնդման համար, Խառնել 100մլ ալոեի հյութը, 200 մլ խաղողի կարմիր գինու և 150գ մեղրի հետ: 7 օր թրմել, փակ բերանով, մուգ գույնի տարայում: Առաջին 7 օրերին, օգտագործել, օրական 1-ական թեյի գդալ, այնուհետև 5 շաբաթ 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ՝ ուտելուց 2 ժամ առաջ: Սա լավ միջոց է նաև վիտամինաքաղցի դեպքում:

Ալոե աճեցնողները սպասում են դեղարտադրողների պահանջարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալոե աճեցնողները սպասում են դեղարտադրողների պահանջարկին:















Технологии Blogger.
абсцес (2) аденоид (1) алюминий (1) ампулы (1) ангина (7) анемия (1) анкилостомидоз (1) апетит (1) астма (6) барий (1) бесплодия (1) бессонница (1) биостимулятор (19) вино (2) воспаления (4) гастрит (2) геморрой (1) глаза (4) для старих (2) домашнее алоэ (10) дыхание (3) желтуха (1) запор (3) иммунитет (29) интоксикация (1) инъекций (1) история (59) Кальия (1) кариес (1) кератит (1) кобальт (1) кожа (13) коклюш (2) колит (1) кольпит (1) косметика (78) красная волчанка (1) крем (4) кровотечения (1) линимент (4) литий (1) лучевой болезн (1) магний (1) мазь (3) марганец (2) маска (52) масло (5) массаж (3) мастопатия (1) мед (1) медь (2) менструация (2) мигрень (1) мозг (1) мозол (2) морщини (4) мужскои (1) нагноения (1) нарыв (2) насморк (2) настой (2) нейродермит (1) нерви (1) никель (1) О нас (1) ожог (3) озноб (1) опухол (1) очищение (1) парестезия (1) печен (1) пищеварения (1) пневмония (3) порез (1) простуда (4) противопоказание (11) психоз (1) радикулит (1) раздражение (1) Рак (7) рана (2) ревматизм (1) Рецепты (199) рубец (1) сабур (6) салат (2) селен (2) сердце (16) сироп (3) сок (46) стоматит (2) стронций (1) токсикоз (1) тонзиллит (3) Тонизирования (1) травма (1) туберкулез (5) тугоухост (1) удобрения (1) фарингит (3) фибром матки (2) флегмон (1) фурункул (2) халязион (1) хром (1) цинк (2) экзема (1) Экстракт (12) Эмульсия (4) эндоцервицит (1) энтерит (2) эрозия (3) эрозия шейки матки (7) язва (4) About Us (1) Ակցիա (13) Այրվածք (6) անգինա (1) անքնություն (3) բերանաբորբ (1) բշտիկներ (3) բորբոքումներ (6) բրոնխիտ (1) գեղեցկություն (3) գլխացավ (2) գլուխ (1) գործընկերներ (7) գրիպ (2) դեղատոմսեր (36) դեմք (5) դիմակներ (3) եկզեմա (1) թարախ (1) թեփ (1) թուլություն (1) թոքաբորբ (2) թոքախտ (1) իմունիտետ (6) ինսուլտ (1) Խոլեստերին (1) խոց (2) կնճիռներ (2) կոսմետիկ միջոցներ (14) հազ (1) հայմորիտ (1) Հարբուխ (5) հերպես (1) հիպերլիպիդեմիա (1) հոդաբորբ (1) հոդացավ (2) ճնշում (2) մազաթափություն (5) մազեր (8) Մամուլը մեր մասին (7) մաշկ (15) մաշկաբորբ (10) Մեր մասին (12) միգրեն (1) մրսածություն (4) նևրոզ (1) Նիհարեցում (5) պատմություն (7) սթրես (1) ստամոքսաբորբ (2) վերականգնում (2) վերքեր (1) Տեսականի (10) տեսանյութ (6) տրոմբոֆլեբիտ (2) Քաղցկեղ (2) ֆոտոշարք (4)