Թառամող, ջրազրկված և չոր մաշկի դեպքում՝ պատրաստել հետևյալ թուրմը. 100 գրամ ալոեի լվացած տերևները 15 օր պահել սառնարանում, որից հետո, նորից լվանալ ապա մանրացնել, վրան լցնել 1-2 լիտր սառը ջուր և այդպես թողնել 2 ժամ:
Խառնուրդը դնել կրակի վրա և եփել 5 րոպե /եռի սկսման պահից սկսած/: Պաղեցնել, քամել:
Այս օծաթուրմով, շաբաթական 3 անգամ թրջոց դնել դեմքին, պահել 10 րոպե, որից հետո, դեռ խոնավ մաշկին կրեմ քսել: