Հազարամյակներ շարունակ օգտագործվաղ ալոե դեղաբույսից պատրաստվող բուժանյութերի ժողովրդական բաղադրատոմսերն անհաշվելի են:
Ցանկացած տնային տնտեսուհի՝ լինի Հայաստանում, թե մեկ այլ երկրում, գոնե մեկ անգամ փորձել է իր տանն ալոե աճեցնել և ինչ-որ նպատակով օգտագործել սեփական միջոցներով աճեցրած տերևները, սակայն փարթամ և առողջ բույս ունենալը՝ հաջողվում է ոչ բոլորին:
Այդիսկ նպատակով, հանդիպեցինք Հայաստանում ալոեի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող առաջին և դեռևս միակ տնտեսության հիմնադրի՝ Կարապետ Ավագյանի հետ, ով մեծ սիրով մեզ հետ կիսվեց, ալոեի սածիլի ավելի արդյունավետ ստացման, տնկման և աճեցման մասին ունեցած իր գիտելիքներով:
Հավելենք նաև, որ կոսմետիկ միջոցների, դեղորայքների, ըմպելիքների և հավելանյութերի մեջ լայնորեն կիրառում գտած և մեծ պահանջարկ ունեցող այս բույսի՝ ալոեի առաջին և դեռևս միակ արտադրողը, պատրաստ է համագործակցել էլիտար և թանկարժեք ալոե դեղաբույսից, դեղորայք, կոսմետիկ միջոցներ, կամ ցանկացած այլ տեսակի արտադրանք ստեղծելու ցանկություն ունեցող ձեռնարկատերերի և ներդնողների հետ:
Մեզ հետ կարող եք կապնվել զանգահարելով՝ 091 10 50 70, 093 63 00 44, 093 63 00 22, 010 20 20 12, 055 50 38 50, 091 09 55 00 հեռախոսահամարներով :